Old Version
Vallex Group of Companies: 20 years with the country

The English version will be available soon.

1997 թվականին իրականացնելով առաջին ներդրումներն Ալավերդու պղնձաձուլարանի վերագործարկման նպատակով, «Վալլեքս» խումբը մուտք գործեց Հայաստան, իսկ 2002 թվականին նաև Արցախ: Անցած քսան տարիների ընացքում ստեղծվել են խմբի մեջ մտնող նոր ընկերություններ, ընդարձակվել են գործունեության ոլորտները, ներառելով հանքարդյունաբերությունը, մետաղաձուլությունը, IT տեխնոլոգիաները, զբոսաշրջությունն ու ռեստորանային բիզնեսը:

Ընդհանուր առմամբ քսան տարիների ընթացքում տարբեր ոլորտներում խմբի ընկերությունների կողմից հայկական երկու հանրապետություններում ներդրվել է շուրջ 700 մլն ԱՄՆ դոլար, ստեղծվել է շուրջ 3500 աշխատատեղ, որից միայն Արցախում 1200:

Հայաստանում և Արցախում խմբի ընկերությունների գործունեության 20-ամյակի և «Կաշենի» լեռնահանքային համալիրի երկրորդ հերթի գործարկմանը նվիրված տոնակատարությունը մեկնարկեց հունիսի 25-ին Կաշենի լեռնահանքային համալիրի տարածքում: Հայաստանից, արտասահմանյան երկրներից ժամանած հյուրերը և «Վալլեքս» խմբի տարբեր ընկերությունների աշխատակիցները շրջեցին հանքավայրի տարածքում, եղան հանքահարստացուցիչ ֆաբրիկայում, ծանոթացան արտադրության գործընթացներին, ապա ընկերության տարածքում մասնակցեցին տոնական արարողությանը:

Երեկոյան բոլոր հյուրերը ժամանեցին Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրի տարածքում ձևավորված երևակայական «Վալլեքս քաղաք», որտեղ նրանց ազգային տարազներ հագած երիտասարդենրը դիմավորեցին ծիրանով: «Քաղաքի» տարբեր հարթակներում ելույթներ ունեցան գեղարվեստական խմբեր, իսկ «փողոցներում» «փողոցային» ակորդեոնահարն ու կիթառահարը: Նկարիչները հյուրերի դիմանկարներ նկարեցին նաև «Վալլեքս» -ի ընդհանրական կտավը: Տերյան ստուդիան էլ ցանկացողներին լուսանկարեց արցախյան տարազով:

Տոնակատարության հանդիսավոր մասում ելույթ ունեցավ խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը, որը շնորհակալություն հայտնեց 3500 հոգանոց աշխատանքային կոլեկտիվին, Հայաստանի և Արցախի իշխանություններին՝ բոլոր հաջողությունները պայմանավորելով թիմային աշխատանքով նաև պետական մարմինների աջակցությամբ: Ապա պարոն Մեջլումյանը խմբի Հոբելյանական ոսկե հուշամեդալ հանձնեց Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին, «Բեյզ Մեթըլս» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Մկրտումյանին, ՀՀ Էներգետիկ ենթակառուցվաքների և բնական պաշարների, Տնտեսական զարգացման և ներդրումների, ինչպես նաևԱրցախի ոլորտային նախարարություններին: Հուշամեդալ շնորհվեց նաև գործընկեր FLS դանիական ընկերությանը:

Լուսաբանում`

Հանրային Հեռուստաընկերություն
Անկյուն+3 ՀԸ
Արցախ ՀԸ
Արցախ Թայմս