Old Version
Tour-pilgrimage to Western Armenia (10-14.11.17)

The English version will be available soon.

«Վալլեքս» խմբի Արցախի «Բեյզ Մեթըլս» ընկերության նախաձեռնությամբ ս․թ․ նոյեմբերի 10-14-ը տեղի ունեցավ ԱՀ Մարտակերտի և ՀՀ Լոռու մարզի երիտասարդական համատեղ խմբի ուխտագնացություն-այցելությունը դեպի Արևմտյան Հայաստան:

Հայրենիքը սիրում են նրան ճանաչելով, իմանալով ու հպարտանալով նրա հերոսական պատմությամբ։ Այս սկզբունքով արդեն մեկուկես տասնամյակ «Վալլեքս» խմբի ընկերությունները կազմակերպում են երիտասարդների փոխադարձ այցելություններ դեպի Արցախ ու Լոռի՝ «Լոռի-Մարտակերտ․բարեկամության կամուրջներ» ծրագրի շրջանակներում։ Նման այցելությունների ընթացքում էլ ծնվել է երիտասարդների պատմական հայրենիք այցելության գաղափարը: Այս այցելությունը երկրորդն է և կունենա իր շարունակությունը:

Հինգ օրերի ընթացքում լոռեցի և արցախցի երիտասարդները եղան Կարսում, Վանում, Ախթամար կղզում, որտեղ արցախցի նորապսակ ամուսինների ուխտին օրհնության կարգ կատարեց Ալավերդու հոգևոր հովիվ՝ Տեր Միքայելը:

Երիտասարդները եղան նաև Վանի բերդում, Դողու Բայազետում և Մուշում: Սուլուխի կամրջի վրա Քոչարի բռնեցին՝ որպես մեր ժողովրդի հարատևության ու հավերժության խորհրդանիշ:

Այցելության վերջին օրը եղան նաև Բագրատունյաց Անիում, որտեղ աղոթք բարձրացրին առ Աստված:

Լուսաբանում՝

Արցախ ՀԸ
Անկյուն + 3 ՀԸ
Ֆորտունա ՀԸ