Կայքի հին տարբերակը
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (05.10.2012)
05.10.2012
Հայտնում ենք, որ Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) իր 2012թ. սեպտեմբերի 25-ից 28-ը Ժնևի գրասենյակում գումարված հերթական նստաշրջանի ընթացքում, օրակարգի այլ հարցերի շարքում սեպտեմբերի 25-ի նիստին (այսուհետ՝ Նիստ) քննարկել է Հայաստանի Հանրապետության կողմից Օրհուսի կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի պահանջների խախտման վերաբերյալ «Էկոդար» ՀԿ դիմումը:
«Լոռի – Մարտակերտ. բարեկամության կամուրջներ» խորագրով այց Արցախ (30.07.2012)
30.07.2012
Ս.թ. հուլիսի 28-29-ին Հայաստանի Հանրապետության մարզերի և Արցախի Հանրապետության վարչական շրջանների միջև տնտեսական և մշակութային կապերի խորացման ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ՀՀ Լոռու մարզի պատվիրակության հերթական այցը Արցախի Հանրապետություն:
Եռակի տոն Ալավերդի քաղաքում (17.07.2012)
17.07.2012
2012թ. հուլիսի 15-ին՝ Վարդավառի օրը, «Վալլեքս» խմբի ընկերություններն Ալավերդու քաղաքապետարանի հետ համատեղ անցկացրեցին տոնական միջոցառումներ` նվիրված հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնին, Ալավերդի քաղաքի օրվան և Ալավերդու պղնձաձուլական գործարանի 242-րդ տարեդարձին:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (14.07.2012)
14.07.2012
Անտառապատման աշխատանքներ իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթի հայտարարությամբ (հրապարակվել է «Առավոտ» և «Հայաստանի Հանրապետություն» թերթերի 16.06.2012 թ և 26.06.2012 թ. համարներում և սկսած 16.06.2012 թ.՝ «Հետք» ինտերնետային թերթում) որպես մրցույթին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետ սահմանվել է 2012 թվականի հուլի­սի 16-ը, ժամը 1200-ը:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ անտառապատման աշխատանքներ իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթի մասին (15.06.2012)
15.06.2012
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախա­րա­րի 2008 թվա­կա­նի օգոստոսի 22-ի № 295-Ա և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նա­խա­րարի 2008 թվականի օգոստոսի 14-ի № 151-Ա համա­տեղ հրամանով հաստատված «Թեղուտի հան­քավայրի շահա­գործ­ման ծրա­գրի իրա­կա­­նացման նպատակով անտառա­յին ծած­կույ­թի հատ­մամբ ան­տառային տնտեսությանը հասցվող վնասի հատուցման ծրագրի» համաձայն ստեղծված մրցութային հանձնա­ժո­ղո­վը հայտարարում է Թեղուտի հանքավայրի շահա­գործ­ման ծրա­գրի իրակա­նաց­ման նպա­տա­կով ան­տա­ռա­յին ծած­­­­կույ­թի հա­­տմամբ անտառային տնտեսությանը հասցվող վնասի հատուց­ման ծրագրի շրջանակներում անտառապատման աշխատանքներ ի­րա­­կանացնող կազմա­կեր­պության ընտրության մրցույթ:
Արցախ-Լոռի. տնտեսական-տեղեկատվական կամուրջներ (13.06.2012)
13.06.2012
Ս.թ. հունիսի 12-ին «Վալլեքս» խմբի ընկերությունները կազմակերպեցին «Արցախ-Լոռի. տնտեսական-տեղեկատվական կամուրջներ» խորագրով շրջայց, որին մասնակ­ցեցին ՀՀ մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Արցախ-Լոռի. տնտեսական-տեղեկատվական կամուրջներ (13.06.2012)
13.06.2012
Ս.թ. հունիսի 12-ին «Վալլեքս» խմբի ընկերությունները կազմակերպեցին «Արցախ-Լոռի. տնտեսական-տեղեկատվական կամուրջներ» խորագրով շրջայց, որին մասնակ­ցեցին ՀՀ մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Հանդիպում շրջանավարտների հետ (05.06.2012)
05.06.2012
ՀՀ Լոռու մարզպետարանի, Ալավերդու քաղաքապետարանի և «Վալլեքս» խմբի համատեղ նախաձեռնությամբ 2012 թ. հունիսի 5-ին Ալավերդու մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Վալլեքս» խմբի ընկերությունների ղեկավարության հանդիպումը Լոռու մարզի հանրակրթական հաստատությունների ավարտական դասարանների շուրջ 400 աշակերտների և շրջանավարտների հետ:
Քոբուլեթիի պատվիրակության այցը Ալավերդի և Թեղուտ (02.06.2012)
02.06.2012
Քոբուլեթի-Ալավերդի քույր քաղաքների բարեկամության պայմանագրի կնքման 5- ամյակիառթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով Ալավերդի ժամանած Քոբուլեթիի վարչական շրջանի պատվիրակությունը՝ Գելա Ցխոմելիձեիգլխավորությամբ, ս.թ. հունիսի 2-ին այցելեց նաև «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարան:
Մանկական ներկայացում՝ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ (01.06.2012)
01.06.2012
«Մանես» բարեգործական հիմնադրամը, Թեղուտ և Շնող համայնքների գյուղապետարանները և «Պաշտպանենք Թեղուտը» սոցիալ-տնտեսական, բնապահպանական հասարակական կազմակերպությունը ս.թ. հունիսի 1-ին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հետաքրքիր անակնկալ մատուցեցին Թեղուտ, Շնող և հարակից այլ համայնքների երեխաներին. նրանց հրավերով Շնողի մշակույթի կենտրոնում ներկայացում էր տալիս Վանաձորի տիկնիկային թատրոնը: