Կայքի հին տարբերակը
Վարդատունկ և մինի-ֆուտբոլի առաջնություն Թեղուտում

2017թ. հոկտեմբերի 22-ին «Վալլեքս» խմբի «Թեղուտ» ՓԲ ընկերության նախաձեռնությամբ` ԿՍՊ ծրագրերի շրջանակներում կազմակերպվեց հերթական վարդատունկը՝ Լոռու մարզի Թեղուտ և Շնող գյուղերի դպրոցների ավարտական դասարանների աշակերտների, Ալավերդու երիտասարդների, «Թեղուտ» ՓԲ ընկերության երիտասարդ աշխատակիցների և Հայաստանում Ամերիկյան Համալսարանի ուսանողների մասնակցությամբ:

Միջոցառման մասնակիցներն ըստ ավանդույթի նաև ճանաչողական շրջայց կատարեցին Թեղուտի լեռնահանքային համալիրում:

Շրջայցին հաջորդեց մինի-ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղը «Թեղուտ» ՓԲԸ տարածքում։ Առաջնությունը մեկնարկել է ս․թ․ սեպտեմբերի 29-ին՝ Թեղուտ, Շնող, Քարկոփ համայնքների և «Թեղուտ» ՓԲԸ աշխատակիցներից կազմված ութ թիմերի միջև:

Մինի-ֆուտբոլի առաջնության հաղթող ճանաչվեց Քարկոփ համայնքի թիմը։

Լուսաբանում Անկյուն+3 ՀԸ



Լուսանկարներ