Կայքի հին տարբերակը
Աշխատանք խմբի ընկերությունների նախագահի ռեֆերենտի համար

«Վալլեքս» խմբի ընկերություններն աշխատանքի են հրավիրում դինամիկ, սպորտային և նախաձեռնող թեկնածուի` ընկերության նախագահի խորհրդատուի թափուր պաշտոնը լրացնելու համար

Աշխատավայրը՝ ՀՀ
Աշխատանքային պայմանագրի ժամկետը՝ երկարաժամկետ, եռամսյա փորձաշրջանով

Աշխատանքային պարտականությունները ՝

  • ամենօրյա գործառնությունների իրականացում, այդ թվում և գրասենյակային, ղեկավարի ժամանակի խնայողություն` ամենօրյա անձնական նամակագրության ուսումնասիրությամբ; նամակների և փաստաթղթերի կազմում, տեղեկատվության հավաքագրում և վերլուծություն;
  • կանոնավոր հիմունքներով ուղևորություններ Հայաստանի սահմաններում և սահմաններից դուրս;
  • հանդիպումների նախագծում և կազմակերպում, գրանցման կոմպլեքսային համակարգերի և տվյալների բազայի վարում, փաստաթղթերի քննում և պատրաստում և անձնակազմի հնարավոր վերահսկողություն;
  • այլ ծառայողական հանձնարարությունների կատարում:


Պահանջվող որակավորումներ`

  • բարձրագույն կրթություն, ցանկալի է մաթեմատիկական, տնտեսագիտական կամ ֆինանսական, MBA;
  • հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն;
  • համակարգչի իմացություն՝ MS Office փաթեթ (MS Word և MS Excel ծրագրերի և Internet-ի իմացություն);
  • վարորդական փորձ` որ պակաս քան 5 տարի;
  • մարտարվեստի և հրաձգության հմտություններ (ցանկալի է);
  • հաղորդակցման հմտություններ, նպատակասլացություն, սթրեսակայունություն;
  • միջանձնային հարաբերություններ հաստատելու հմտություններ, անկախ մտածողություն, անվերապահ հավատք Հայաստանի պայծառ ապագային, լավ վերլուծական հմտություններ, ինչպես նաև տեղեկատվության գաղտնիության պահպանման ունակություն;
  • կրթությունը կամ աշխատանքային փորձն արտերկրում կդիտարկվի որպես առավելություն (ցանկալի է անգլախոս երկրում):


Պարգևատրում` կարիերայի արագ աճ, մրցակցային աշխատավարձ` կախված փորձից և որակավորումից:

Հետաքրքրվող անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրականներն (CV) ուղարկել evelina_ivanyan@mmi.am էլ. հասցեով` «Առարկան» տողում նշելով «ռեֆերենտ»:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 2017թ. հունիսի 3-ը: