«Վալլեքս» խմբի ներդրումները Հայաստանում կգերազանցեն 1 մլրդ ԱՄՆ դոլարը

Շուրջ մեկուկես տարվա բանակցություններից հետո «Վալլեքս» խմբի ընկերությունների և չինական «CITIC Construction» պետական ընկերության միջև Պեկինում նախաստորագրվել է պայմանագիր Հայաստանում պղնձաքիմիական նոր կոմբինատի կառուցման վերաբերյալ: Մեկ այլ պայմանագրով «Վալլեքս» խումբը կստանա նաև էժան վարկային միջոցներ ֆինանսական կայունության ու զարգացման նպատակով:

2017թ․ դեկտեմբերի 18-ին Վալլեքս խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի գլխավորած պատվիրակության Չինաստանի Ժողովրդական հանրապետություն կատարած այցի ընթացքում չինական կողմի հետ ստորագրվեցին հետևյալ համաձայնագրերը՝

1. «Վալլեքս» խմբի և «CITIC Construction» ընկերությունների նախագահների միջև ստորագրվեց նոր պղնձաքիմիական կոմբինատի կառուցման պայմանագիրը;
2. «Վալլեքս» խմբի և «CITIC Construction» ընկերությունների նախագահների միջև ստորագրվեց համաձայնագիր նախագծային աշխատանքների իրականացման համար;
3. «Վալլեքս» խմբի և «CITIC Metal» ընկերությունների նախագահների միջև ստորագրվեց համաձայնագիր «Թեղուտի» վերաֆինանսավորման աջակցության և կոնցենտրատի տրամադրման մասին։

Լուսաբանում՝ Հայաստանի Հանրային ՀԸ

Լուսանկարներ